🏆 Հունիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը Հայաստանին է նվիրել 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցման համար սահմանած Գինեսի համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը՝ ի նշան արդյունավետ համագործակցության։
🥛Գինեսի ռեկորդի գրանցման միջոցառմանը 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ է խմել` գերազանցելով մինչ այդ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը։
🤝 Նախարարը բարձր է գնահատել ընկերության և Կառավարության միջև առկա համագործակցությունը, որն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, որակյալ կաթի սպառման մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև արտադրության նոր որակի ու չափանիշների սահմանմանը։