Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում է տեղի ունեցել ՀՀ գործող իշխանությունների հրամանով, մտել են տեռորիստներ. Լարիսա Ալավերդյան

Հունիս 25,2024 13:06

«Տարիներ շարունակ ես պնդում եմ, որ մեզ զավթել են ներսից: Բոլորը կարծում են, որ զավթումը տեղի է ունենում դրսի ուժերի կողմից, դրսերից, սակայն այդպես չէ: Ամենատարածված եւ հաջողակ ձեւերից մեկն այն է, որ լինի ժողովուրդ, տարածք, պետություն եւ զավթվի ներսից»,- «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը պետական տեռոր է իրականացնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների հանդեպ:

«2018թ Հայաստանը զավթել են ներսից: Ցավոք սրտի, իմ փորձը, հանրության հետ տարիներ շարունակ դրական շփումը հիմք չծառայեցին, որ սթափվեն այն մարդիկ, որոնք ոչ թե 2018թ, այլ 2021թ ոչ թե ուղղակի ընտրել են, այլ որակական մեծամասնություն են դարձրել օրվա իշխանությունը զավթած այդ խմբին: Դա կարեւորագույն բանաձեւերից մեկն է:

Երկրորդ բանաձեւն էլ հետեւյալն է՝ մեզ զավթել են ոչ թե ինչ-որ ձեւով, խառնիխուռը նպատակների համար, այլ զավթել են, որովհետեւ այս խումբը եկել է սպասարկելու թուրք-ադրբեջանական, հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Այս երկու բանաձեւերը ես շարունակ կրկնում եմ եւ պնդում եմ, որ այն ամենը ինչ այժմ տեսնում ենք, ապացուցում է դա…»,-նշեց տիկին Ալավերդյանը:

Նա օրինակ բերեց Սամվել Շահրամանյանի մեքենայի հետ կապված դրվագը. «Բոլորը հասկանո՞ւմ են, թե ինչ է տեղի ունեցել: Ես հիշեցնեմ՝ փորձել են դա անել իրավական ճանապարհով… Իրավունքը թույլ չտվեց դա անել: Ինչո՞ւ եմ դա կոչում պետական մակարդակով տեռորիստական ակտ… Հարձակում է տեղի ունեցել ՀՀ գործող իշխանությունների հրամանով, եւ այդտեղ մտել են տեռորիստներ՝ դեմքները փակած, ջարդել են դռները, ինչը ինքնին քրեական գործ հարուցելու հիմք է, մտել են եւ ուղղակի հափշտակել են այդ մեքենան: Այս բոլորը քրեորեն հետապնդելի արարքներ են…

Ու քանի որ դա իրականացրել է մեր ԱԱԾ-ն, որին եւս կոչում եմ պետական սպառնալիքների ծառայություն, ուրեմն դա պետական մակարդակով հանցագործությունն է, ինչն իրականացվել է հակաիրավական եւ անօրինական ձեւով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930