Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում խնդիր է դրվել, որ քվանտային տեխնոլոգիաների ուղղությամբ բեկումնային զարգացում պետք է լինի, և այս պարագայում “Quanta”-ի ուսանողներից սպասելիքները մեծ են. պրոֆեսոր Արամ Պապոյան

Հունիս 25,2024 12:07

“Quanta”-ում ես տեսա կաղապարներից դուրս աշխատելու և ավելի ստեղծարար մոտեցումներ կիրառելու հնարավորություն. պրոֆեսոր Արամ Պապոյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա ուսանողների ⅓-ը կարող է շարունակել զբաղվել գիտությամբ: Դիտարկումն անում է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, որն արդեն երկրորդ ուսումնական տարին է, ինչ դասախոսություն է կարդում “Quanta”-ի ուսանողների համար: Ըստ պրոֆեսոր Պապոյանի, այս տարի էլ ընտրյալների կուրս է հավաքվել, բոլոր ուսանողները մեծ պոտենցիալ ունեն:

«Սա յուրահատուկ խումբ է, և մենք հույսեր ենք կապում նրանց հետ: Մեր երկրում խնդիր է դրվել, որ քվանտային տեխնոլոգիաների ուղղությամբ բեկումնային զարգացում պետք է լինի, և այս պարագայում “Quanta”-ի ուսանողներից սպասելիքները մեծ են»,- ընդգծում է Արամ Պապոյանը:

Քվանտային գիտությանն ու տեխնոլոգիաներին կարևորություն է տրվում ամբողջ աշխարհում, շարունակում է պրոֆեսորը: Եվ ժամանակին համահունչ գնալու, միաժամանակ նաև սահուն սերնդափոխություն անելու համար առնվազն 100 երիտասարդ գիտնական է պետք պատրաստել և “Quanta”-ն այս առումով բացառիկ հնարավորություն է:

«Նման փոքր խմբերը շատ արդյունավետ են որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից: Ես շատ գոհ եմ ծրագրից և կարծում եմ, որ այն պետք է շարունակական լինի: Ծրագիրը բացառիկ է նաև նրանով, որ բացի տեղի անվանի դասախոսներից, ծրագրի շրջանակում դասավանդում են նաև օտարերկրացի հայտնի դասախոսներ: Նրանք ևս դրական են արտահայտվում “Quanta”-ի մասին և դա, կարծում եմ, պարզապես հաճոյախոսություն չէ, քանի որ շատերի հետ աշխատել եմ և մենք պահում ենք միմյանց հետ անկեղծ լինելու կանոնը»,- ասում է պրոֆեսոր Պապոյանը:

Առարկան, որը դասավանդում է պրոֆեսորը և որի քննական վերջին դասն էր, տարբերվում է մյուս առարկաներից նրանով, որ հիմնված է ոչ թե դասագրքի կամ կարծրացած ծրագրերի, այլ վերջին տարիների գիտական հոդվածների վրա: Արամ Պապոյանը կարծում է, որ կրթական ծրագիրը պետք է ամեն տարի թարմացվի և հաջորդ կուրսի համար ինքն արդեն նոր հոդվածներով կգա լսարան:

«“Quanta”-ում ես տեսա կաղապարներից դուրս աշխատելու և ավելի ստեղծարար մոտեցումներ կիրառելու հնարավորություն: Կոնկրետ իմ առարկան ավելի շատ փորձարարական բնույթի է և ավելի շատ կիրառական ուղղությամբ է»,- շեշտում է Արամ Պապոյանը:

Պրոֆեսորը տարբեր ժամանակաշրջաններում դասավանդել է նաև Ֆրանսիայում՝ տարբեր երկրներից ուսանողների: “Quanta”-ի ուսանողների կրթական մակարդակը լիովին համեմատելի է նրանց մակարդակի հետ՝ ընդգծում է Պապոյանը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930