Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Երեւանում խմելու ջրի ու էլեկտրամատակարարման խնդիրներին անդրադարձավ։ Նա ասաց, որ հազարավոր մարդիկ ջրի ճնշման պատճառով այս շոգին զրկված են լոգանք ընդունելու հնարավորությունից, գիշերները ջուր չունեն․ «Էրեբունի վարչական շրջանի բնակիչները բողոքում են՝ պարզ չի, թե ինչ է հոսում, գարշահոտ հեղուկ է։ Որեւէ մեկը չի ուզում ստուգի ջրի որակը»։
Նա ասաց, որ հոսանքի լարումն էլ այնքան ցածր է, որ մի աղբյուրի փոխարեն՝ մարդիկ երկուսն են միացնում, որպեսզի կարողանան կարդալ․ «Մարդկանց տեխնիկան շարքից դուրս է գալիս տատանումների, անջատում-միացումների հետեւանքով»։
Աբգարյանն առաջարկեց հնարավորինս սեղմ ժամկետներում երեւանցիներին ծառայություններ մատուցող օպերատորներին հրավիրել քաղաքապետարան, քննարկել խնդիրը, ինչպես նաեւ առաջարկեց օպերատորներին վերահսկելու, մշտադիտարկման համար լծակներ ստեղծել, նախագիծ կազմել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայնեց Աբգարյանի հետ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ