Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այն, ինչ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը չի կարողացել անել, Փաշինյանը հմտորեն իրականացնում է. հայ հասարակության շրջանում «ընկալելի» է դարձնում կեղծ թեզերը. «Փաստ»

Հունիս 25,2024 10:57

Փաշինյանը «նախանձելի» հետևողականությամբ հանրային դաշտ է ներմուծում ադրբեջանա-թուրքական նարատիվները։

Այս անգամ էլ նա հայտարարում է. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. պիտի վրեժս քեզանից լուծեմ»։ Այսպիսով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի շուրթերով արդարացվում է ադրբեջանական ագրեսիան։ Չէ՞ որ Ադրբեջանը վրեժի է ձգտում։ Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը, իր սովորության համաձայն, մանիպուլացնում է փաստերը։ Այդ ինչպե՞ս Հայաստանն Ադրբեջանին չի թողել ապրել, որ այդ երկիրը կարողացել է հարստություն կուտակել ու միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել։ Իրականում Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին 30 տարի թողել է ապրել, այլև առաջարկել է արժանապատիվ խաղաղության հասնել։

Իսկ այդ խաղաղությունը կարող էր լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդուներ արցախահայության՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Ու պետք է նկատի ունենալ, որ երբ Արցախյան հակամարտության՝ կողմերի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակ է առաջ քաշվել, ապա վերջում Ադրբեջանը մերժել է այդ առաջարկները և միանգամից պահանջել ամբողջը։ Այդ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ 30 տարի չեն թողել Հայաստանին ապրել, քանի որ շրջափակման մեջ են պահել։ Անկարայի ու Բաքվի ջանքերի արդյունքում է, որ տարածաշրջանային հիմնական խոշոր նախագծերը շրջանցում են Հայաստանի տարածքը։ Ավելին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի շարունակ հակահայկականությունը դարձրել է ներքաղաքական կրեդո։ Ըստ այդմ էլ, հայության՝ հատկապես արցախահայության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրագործվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ադրբեջանի հիմնական նպատակը հայկական պետականության վերացումն ու կլանումն է։

Մնում է, որ ադրբեջանցիները նրան իրենց ազգային շքանշանով պարգևատրեն, քանի որ քարոզչական առումով այն, ինչ տասնամյակներ շարունակ ադրբեջանական պետությունը չի կարողացել անել, Փաշինյանը հմտորեն իրականացնում է. հայ հասարակության շրջանում «ընկալելի» է դարձնում կեղծ թեզերը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930