«Ազատություն». Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին, հաղորդում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների հետ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: