Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանի բացումը միայն Հայաստանի ու Թուրքիայի որոշումներից չէ, որ կախված է». թուրք գործարար. Region monitor

Հունիս 25,2024 16:23

Region monitor. Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և երկու երկրների միջև ցամաքային սահմանների փակ լինելը տասնամյակներ շարունակ խոչընդոտել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը:

Հայթուրքական բիզնես զարգացման խորհրդի (ՀԹԲԶԽ) համանախագահ, գործարար Նոյան Սոյաքը, որը երկար տարիներ զբաղվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանմամբ, «Region Monitor»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է սահմանի բացման հնարավոր տնտեսական օգուտներին, գործարար կապերի ներկա վիճակին, տարածաշրջանային ինտեգրման նախագծերին և երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերներին:

Ըստ Ձեզ կարելի՞ է արդյոք մոտ ապագայում ակնկալել սահմանների բացում։

Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհային սահմանի բացումը, իրականում, արդեն բավականին ուշացած հարց է։ Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, 1993 թվականին փակված սահմանը, չնայած այդ ժամանակի փակման պատճառների վերացմանը, դեռևս բացված չէ։

Իմ անձնական կարծիքով, սահմանների բացման հարցում առաջընթացը այժմ միայն Թուրքիայի և Հայաստանի կողմից կայացվող որոշումներից կախված չէ։ Այս խնդիրը կարծես թե դարձել է գլոբալ բիոպոլարիզացիայի, տարածաշրջանային վեճերի մաս։ Մենք հուսով ենք, որ շուտով կկայացվեն այնպիսի որոշումներ, որոնք կճանաչեն երկրների սահմանները, և միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ կկնքվեն միջազգային սահմանները ճանաչող փաստաթղթեր ապա կստորագրվեն համաձայնագրեր՝ տարածաշրջանային խաղաղության հաստատման համար և բոլոր այս աշխատանքները ինչպես նշել է պարոն Փաշինյանը, կիրականացվեն մինչև այս տարվա նոյեմբերը. սա իրատեսական է թվում՝ հաշվի առնելով գլոբալ զարգացումները։

Համարու՞մ եք, արդյոք, որ պատմական խնդիրները կարող են խոչընդոտ հանդիսանալ տնտեսական համագործակցության համար

Ես կարծում եմ, որ երկու երկրների միջև բոլոր խնդիրները կարող են լուծվել փոխադարձ բանակցությունների միջոցով։ Աշխարհում բոլոր երկրներն ունեն խնդիրներ այլ երկրների հետ, ունեն թեմաներ, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Սակայն դա չի նշանակում, որ քաղաքական, դիվանագիտական ​​կամ տնտեսական հարաբերությունները նույնպես վատ պետք է լինեն։ Բոլոր հակասական հարցերը պետք է լուծվեն երկկողմ բանակցությունների միջոցով։

Երկու երկրների միջև ո՞ր ոլորտներում համագործակցության ներուժ կա։

-Չնայած պաշտոնական տվյալներ չկան, սակայն երկու երկրների միջև առևտրի ծավալը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար։ Սեկտորային առումով՝ առավել աչքի ընկնողներն են մեքենաներն և դրանց պահեստամասերը,  կենցաղային տեխնիկան, շինանյութերը, տեքստիլը, սննդամթերքը և մաքրող միջոցները։

Վերջին տարիներին համագործակցություն է սկսվել նաև ծրագրային ապահովման, հեռահաղորդակցության և առցանց կրթության ոլորտներում։

Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դեպքում, հնարավոր համագործակցության ոլորտները ներառում են տրանսպորտը և բեռնափոխադրումները, տուրիզմը, էներգետիկան և հեռահաղորդակցությունը։ Երկու երկիրն էլ Արևելք-Արևմուտք խաչմերուկում կարևոր աշխարհագրական դիրք ունեն, և այս դիրքավորումը համատեղ օգտագործելով, կարող են ապահովել ինչպես տնտեսական օգուտներ, այնպես էլ նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930