Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանի դուստրը հայտնաբերել է սոցցանցերում իրեն սպառնացող ֆեյքին, վերջինս էջը արագ ջնջել ու անհետացել է

Հունիս 24,2024 22:30

Aravot.am-ի տեղեկություններով՝ Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը, «ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատեր Գ. Հ-ի կողմից մեկնաբանությունների միջոցով իր հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ է ստացել, բայց հրաժարվել հանցագործության մասին հաղորդում տալուց:

Իրեն անպարկեշտ վարքագիծ թույլ տված օգտատիրոջը մեր տեղեկություններով, գտել են ոչ թե իրավապահները, այլ հենց անձամբ Դալլաքյանը ու նրա ամուսինը. «Հեսա կտեսնես՝ ինչ կլինի քեզ հետ, որ մենք գանք… այսպիսի բաներ էր գրում: Շարժման մասնակիցներ էին, այն առումով, որ շարժման երթերից, ցույցերից նկարներ էին տեղադրել: Երբ փորձում ես այդպիսի օգտատերերին գտնել, ջնջում են էջն ու փախնում: Միայն ոչ իսկական տղամարդը կարող է կնոջը վիրավորել ֆեյք էջերով ու փախնել: Ես էլ առաջ չգնացի այդ հարցում, որովհետեւ այդ անձը կորավ ֆեյսբուքից եւ երկրի երեսից:

Իր ծանոթներից մեկը ինձ հետ ավելի ուշ կապ հաստատեց, ասաց, որ իրեն ստիպել են գրել, ինքը ներողություն է խնդրում՝խոստանալով, որ այլեւս չի կրկնվի: Ես հրապարակայնորեն էլ եմ գրել, որ ինձ ոչ կարելի է վախեցնել ոչ էլ, եթե ինչ-որ բան եք ուզում ասել, իմ կոնտակտները կան, կարող եք գրել, ձեզ հետ մարդիկ կհանդիպեն: Դա այնքան փոքր հարց էր, որ կարող էի նաեւ չնկատել: Մանավանդ, որ գիտենք՝ ՀՀ-ում ֆեյքերի ՊՈԱԿ կա, որը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար է գործում: Ինձ ուղղակի հետաքրքիր էր մեկ օգտատիրոջ օրինակով, եթե ես փորձեմ պարզել՝ ո՞վ է, կգա՞ մեր առջեւ կանգնի ու էլի նույն բանն ասի, ես տեսա, որ՝ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Դալլաքյանը:

Նա նաեւ հավելեց, որ ինքը հավասարապես քննադատում է թե ընդդիմությանը, թե իշխանությանը. «Երբեմն էլ ասում եմ, որ իրենք իրար ձեռնտու են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930