Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին են այցելել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի և Լիբանանի խորհրդարանի հայկական բլոկի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը։
Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին իրավիճակին և վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին։
ՀՅԴ մամուլի հաղորդագրություն