«Բագրատ սրբազանի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ, անկախ ամեն ինչից, չեղավ այն հիասթափությունը, որը եղել էր նախորդ շարժումների ժամանակ»,-ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հայելի» ակումբում՝ հակադարձելով Սրբազան պայքարը մարելու մասին երեկ Նիկոլ Փաշինյանի արած դատողություններին։
«Մարդիկ արդեն հոգնել են այս իշխանությունից, առավել եւս, այսքան խնդիրների մեջ։ Մարդիկ ուզում են նոր բան։ Իսկ ցանկացած նորը նաեւ հույս է։ Սրբազան պայքարը շարունակվում է։ Եվ իշխանությունները դրա մասին գիտեն։ Ինչ վերաբերում է, շարժումը մարելու մասին իշխանական հայտարարություններին, ասեմ, որ Փաշինյանը բավականին լավ տիրապետում է տեխնոլոգիաներին, կարողանում է շատ լավ մանիպուլացնել։ Ինքը դա պարզապես իր թիմի մոտ է փորձում ցույց տալ։ Եթե ինքը խնդիր չունենար, ոչ մի բանի մասին չէր խոսի։ Ոչ միայն չէր խոսի, այլեւ չէր գնա բռնությունների, ցերեմոնիկ ձեւով չէր գնա՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի մեքենան վերցներ։ Դա վախի ռեակցիա է։ Եթե արդեն մարել է, ինչո՞ւ է խոսում։
Որովհետեւ գիտի, որ պրոցեսը շարունակվում է եւ փորձում է ամեն կերպ խարխլել, քանդել։ Ինքը շատ լավ հասկանում է, որ ցանկացած պահի այդ նույն տասնյակ հազարները հավաքվող են։ Թվերով չեմ ուզում խոսել։ Ես մայիսի 9-ին տեսել եմ լցված հրապարակ, մայիսի 26-ին տեսել եմ լցված հրապարակ, հունիսի 12-ին տեսել եմ լցված հրապարակ։ Ընդ որում, հիասթափվածներին հենց ասես՝ որեւէ գործողություն է լինելու, իրենք առաջինն են գալու։
Փաշինյանը գնում է երեխայի պես շոշափելու սկզբունքով։ Շոշափում է։ Եթե չի կծում, առաջ է գնում, եթե կծում է, անմիջապես հետ է քաշվում։ Օրինակը շատ եմ բերել, հիմա էլ կասեմ։ Հիշո՞ւմ եք, երբ ասաց՝ աղքատությունը ձեր ուղեղում է։ Ինքը հասկացավ, որ իր էլեկտորատը դա չի ընդունում ու չի ների։ Եվ այլեւս դա չի կրկնում։ Այսինքն, շոշափեց, կծեցին՝ հետ քաշվեց։ Որտեղ չեն կծում, առաջ է գնում։ Ու այդ սկզբունքը մինչ օրս աշխատում է»,-ասաց քաղտեխնոլոգը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ