Շուրջ 300 շրջանավարտ՝ 9 տարվա ընթացքում
Տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն. ազդարարվել է «Viva University» (Վիվա Յունիվերսիթի) կրթական ծրագրի հերթական փուլի մասին: Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: 2015 թվականից իրականացվող «Viva University» ծրագիրը կարևոր հարթակ է՝ բուհերի ուսանողների մասնագիտական կողմնորոշման համար: Դրան մասնակցելու հնարավորություն են ստանում ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի ուսանողները, ինչը կարևոր է նաև մայրաքաղաքից դուրս՝ մասնագիտական կարողությունների զարգացման հարցում:
Ինը տարվա ընթացքում տեսական, գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ և զարգացման մեկնարկային հնարավորություն է ստացել ավելի քան երեք հարյուր շրջանավարտ: Վաճառքի և բաժանորդների սպասարկման, իսկ վերջին տարիներին նաև ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտներում գիտելիք ու հմտություն ձեռք բերած 45 երիտասարդ ավարտական հավաստագիր է ստացել, ինչը փորձառության փաստ և առավելություն է՝ աշխատաշուկա մտնելու համար: Լավագույններից 13-ը համալրել է Վիվա-ՄՏՍ-ի շարքերը: Քառասունհինգ հոգուց բաղկացած ուսանողների հերթական խումբը նախ անցնելու է տեսական, ապա՝ գործնական դասընթացներ: Ուսանողներն իրենց նախընտրելի կամ բնակության վայրին մոտ գտնվող սպասարկման կենտրոններում ձեռք են բերելու բաժանորդի հետ հաղորդակցման և բարեկիրթ սպասարկման հմտություն:
Կարդացեք նաև
«Որևէ տեղ աշխատելու և հաջողված մասնագետ լինելու համար, տեսական և գործնական գիտելիքներին զուգահեռ, անհրաժեշտ է անընդհատ սովորելու պատրաստակամություն, պատասխանատվություն, հետևողականություն, նպատակասլացություն, թիմում աշխատելու, միմյանց հարգելու և արդյունավետ համագործակցության հմտություն: Այս կրթական ծրագիրն այդ ամենին տիրապետելու հնարավորություն է: Դուք տեսնելու եք թե ինչպես են միմյանց հետ աշխատում Վիվա-ՄՏՍ-ի տարբեր վարչությունների և նույն թիմում ամենօրյա ռեժիմով հաղորդակցվող աշխատակիցները: Ձեզ սպասում է հաճախորդների հետ շփվելու, նրանց արդյունավետ առաջարկ ներկայացնելու և բարձրակարգ սպասարկելու՝ հետաքրքիր աշխատանք: Ձգտե՛ք հասնելու լավագույն արդյունքի: Ի դեպ, նախորդ տարվա մեր շրջանավարտներից լավագույն տասներեքը համալրել են Վիվա-ՄՏՍ-ի շարքերը: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Մայրաքաղաքում և մարզերում «Viva University» (Վիվա Յունիվերսիթի) կրթական ծրագրի երկամսյա դասընթացներն իրականացվում են Վիվա-ՄՏՍ-ի Մարդկային ռեսուրսների և Բաժանորդների սպասարկման վարչությունների համատեղ ջանքերով: