Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմում եմ ցանկացածին, որը դեռ որեւէ կերպ մի չնչին հավատում է այս ստախոսներին, որ դնեն, նայեն, թե ինչքանով է փոխվել անձամբ իրենց կյանքը եւ ինչպես է փոխվել «փրկիչների» կյանքը»

Հունիս 24,2024 17:45

«Սրբազան շարժումը, կարծում եմ, այս փուլում պաուզա է վերցրել: Հունիսի 12-ից հետո, երբ այս իշխանությունները ապացուցեցին, որ ստեղծել են ոչ թե ոստիկանություն, այլ գեստապո, հասկանալի էր, որ արդեն շարժմանը պետք է քաղաքական հարթակ»,-ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հայելի» ակումբում:

«Չգիտեմ ինչու, բոլորը խուսափում են «քաղաքական» բառից: Բայց, ի վերջո, իշխանությունից հեռացնելու, իշխանության գալու եւ այլ ցանկացած պայքար ուզեք թե չուզեք, քաղաքական է՝ ինչքան էլ խուսափեք այդ բառից: Եվ առանց քաղաքական հարթակի որեւէ հարց չի լուծվի: Կարծում եմ, դա բոլորն են հասկացել: Եվ հուսով եմ՝ հիմա հենց այդ խնդիրն է լուծվում:

Չգիտեմ, դա կլինի շատ շուտով, թե, գուցե, մեկ-երկու ամիս հետո, բայց այդ հարթակի ձայնը մենք դեռ կլսենք: Ես վստահ եմ:

Այն պահից սկսած, երբ Բագրատ սրբազանը հանրահավաքների ժամանակ ասաց, որ ուզում է քաղաքական ուժերի հետ խորհրդակցել, կարծում եմ, արդեն հասկացել էին, որ առանց քաղաքական կոմպոնենտի անհնար է»,-ասաց քաղտեխնոլոգը:

 

Հարցին, բայց երեկ սրբազանն ասաց, թե սա ընդդիմադիր պայքար չէ, ընդդիմադիրների պայքար չէ, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շատերի, այդ թվում նաեւ սրբազանի մոտ կոմպլեքս կա ընդդիմադիր, աթոռակռիվ, նախկիններ բառերից: Իսկ ո՞վ ասաց, որ Նիկոլը իրավունք ունի պայքարել աթոռի համար, ուրիշը իրավունք չունի: Նիկոլի պայքարը միայն աթոռի համար էր: Եվ մինչեւ հիմա էլ միայն աթոռի համար է: Ուրիշ ոչ մի բանի: Ժողովուրդ, եթե ուզում եք, ինձ մի հավատացեք, ուրիշ ոչ մեկին մի հավատացեք: Պարզապես, դրեք, տեսեք՝ ինչ էր ասում:

Ես գտնում եմ, որ հունիսի 12-ի մասին ամենահանճարեղ բանը, որ արվել է, այն երկու կադրերն էին՝ ժողովրդավար Նիկոլի եւ բռնապետ Նիկոլի խոսքերը լուսաձայնային նռնակների մասին:

Ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի ու հիմա ձեզ ոնց է տուգանում, ինչեր էր պատմում տարբեր թիկնապահներով տեղաշարժվելու ու հեծանվով, ոտքով ման գալու մասին, ԱԺ դռները բացելու ու հիմա զոդած պահելու մասին: Ամեն ինչը, որ նայեք, կհասկանաք, որ որեւէ բան ձեզ համար չի արել: Ու հիմա դիմում եմ ցանկացածին, որը դեռ որեւէ կերպ մի չնչին հավատում է այս ստախոսներին, որ դնեն, նայեն, թե ինչքանով է փոխվել անձամբ իրենց կյանքը եւ ինչպես է փոխվել «փրկիչների» կյանքը: Ինչ էիք անում դուք եւ հիմա ինչ եք անում, ինչ էին անում նրանք ու հիմա ինչ են անում: Կտեսնեք, որ պայքարը բացառապես աթոռի համար էր:

Ու ինչպիսի՜ գումարներ են ծախսում: Օրինակ, ամենայն հայոց աներձագը չգիտեմ քանի անշարժ գույք է հայտարարագրել, ով ինչ է հայտարարագրել: Իհարկե, ասում են՝ նվեր են ստացել պապայից, մամայից, հորեղբորից եւ այլն: Բայց հետաքրքիր է. մինչեւ իշխանության գալը ինչո՞ւ այդպիսի նվերներ չէին ստանում: Ինչո՞ւ Աննա Հակոբյանին 10 միլիոն դրամ չէին նվիրում, երբ որ ինքը միայն «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն էր: Դա ո՞նց է լինում»,-ասաց Կարեն Քոչարյանը:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930