Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևի արձանագրումները ամբողջությամբ վերաբերելի են նաև հայ փախստականությանը՝ վերադարձի, գույքի իրավունքին. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հունիս 24,2024 17:53

Ինչպես հայտնի դարձավ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։ Փաստաթուղթն արձանագրում է, որ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները։

Նման արձանագրումը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից չափազանց կարևոր նշանակություն ունի։ Բանաձևը շեշտում է հակամարտություններից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների գույքի իրավունքը հարգելու և այդ իրավունքների խախտմամբ գույքը ձեռք բերելուց զերծ մնալու անհրաժեշտությունը։ Փաստաթուղթն անընդունելի է համարում ժողովրդագրական պարտադրված փոփոխությունները, շեշտում է մարդասիրական գործունեության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտությունը։ Կրկին շեշտվում է այն դեկլարատիվ հիմնադրույթը, որ բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան կամավոր, ապահով, արժանապատիվ կերպով և անարգել վերադառնալ իրեն ծագման վայրեր։

ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի ընդունած նման բանաձևը կարող է և պետք է նախադեպային լինի փախստականության մյուս հոսքերի խնդիրների արդարացի լուծման համար։ Բանաձևի արձանագրումները ամբողջությամբ վերաբերելի է նաև հայ փախստականությանը՝ անդրադառնալով վերադարձի անքակտելի իրավունքին, գույքի իրավունքին։ Հետաքրքրական է, որ փաստաթղթում արձանագրված է նաև մարդասիրական գործունեության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտությունը։ Պետք չէ մոռանալ, որ ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը փաստացի զրկված էր մարդասիրական օգնությունից և հայտնվել էր հումանիտար աղետի մեջ։ Փախստական հայության ճակատագիրը վառ վկայությունն է այն բանի, որ հռչակագրային ձևակերպումներն անհրաժեշտ է զուգահեռել ռեալ գործողություններին, որոնք կբխեն միայն ու միայն միջազգային իրավունքի նորմերից և չեն ենթարկվի նեղքաղաքական և նեղկլանային շահերին։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930