Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով

Հունիս 24,2024 17:09

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 17-23-ը. (2024թ․)

☑️Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (23.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 47սմ-ով։

☑️ Արփա-Սևան ջրատարով հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 8.384մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 23-ը ներառյալ՝ 151.715մլն. մ³:

☑️ Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 17-23-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.758մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հունիսի 23-ը ներառյալ՝ 12.291մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930