Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ում եթե տեղյակ լինեն, թե ՀՀ-ից ովքե՞ր են ուզում գնալ Եվրոպա, Եվրոպան կթողնեն եւ կփախչեն Աֆրիկա․ Էդգար Ղազարյան

Հունիս 24,2024 16:10

Եթե ադրբեջանաթուրքական իշխանություններին հաջողվեց Նիկոլ Փաշինյանի միջոցով վերացնել Հայաստանը՝ այդպիսով ուղիղ կապ հաստատելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ակնհայտ է, որ Թուրքիան՝ լինելով Արեւմուտքի դաշնակից, խրախուսելու է Հյուսիսային Կովկասում նոր անջատողական շարժում․ այսօր «Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով երեկ Դաղստանում տեղի ունեցածին։

Թուրքիայի հետագա ծրագրերի հիմնական խոչընդոտն, ըստ Էդգար Ղազարյանի, լինելու է ՌԴ-ն, իսկ ՌԴ-ից եկող խոչընդոտների չեզոքացման համար Հյուսիսային Կովկասում պետք է գործողություններ իրականացնեն եւ որքան Հարավային Կովկասում Թուրքիան ամրապնդվեց, այդքան ագրեսիվ է գործելու Հյուսիսային Կովկասում։

Հիշեցնենք, Դաղստանում կիրակի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայություն մատուցած հայր Նիկոլայը։ Այս մասին հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովն իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։ Նաև հաղորդվում է, որ Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը, չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը։ Մելիքովն ասել է, որ Դաղստանում ոչնչացվել է 6 ահաբեկիչ։

Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաեւ նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած լսումներին՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին։

«Իլհամ Ալիեւն ասել է, որ ՀՀ-ում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն եւ դա նախապայման է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ընդ որում, Ալիեւն ասել է, որ նոր Սահմանադրության հիմքը պետք է լինի այն, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Դա նշանակում է, որ գոյություն ունեցող Հայաստանի հանրապետությունը լուծարվում է իրավաբանորեն եւ այդ պետության տարածքում կարող են ձեւավորվել այլ պետություններ․ օրինակ, Արեւմտյան Ադրբեջանի հանրապետություն։ Հիմա՝ հո չե՞ն գնա՝ ասեն, սիրելի ժողովուրդ, մենք ուզում ենք հանրաքվե անենք, որ Ադրբեջանը գա ձեզ զավթի․ հորինել են մի հատ սիրուն անվանում՝ մենք հանրաքվե ենք անում, որպեսզի դառնանք ԵՄ անդամ․․․ ԵՄ-ն ոչ որոշում է կայացրել Հայաստանին իր մեջ ընդունի, այնտեղ փուլեր կան անցնելու, դրանք չեն եղել․․․»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հեգնելով, որ ԵՄ-ում եթե տեղյակ լինեն, թե ՀՀ-ից ովքե՞ր են ուզում գնալ Եվրոպա, Եվրոպան կթողնեն եւ կփախչեն Աֆրիկա։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930