Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խայտառակություն է, վատ նախադեպ». Ռուբեն Մելիքյան

Հունիս 24,2024 15:46

«Սա ամենահնչեղ դատավարությունն է ու վկաների հարցաքննությունը պիտի լինի հրապարակային, որ մարդիկ տեսնեն՝ ինչու և ով է մեղադրում: Սա խայտառակություն է, վատ նախադեպ: Այսքան դատավարություն է լինում, ո՞ր մեկդ է հիշում, որ վկաների հարցաքննությունը անցկացնեն առանց տեսագրության: Ընդ որում, 2008, 2009-ի դատավարություններին էլ չեմ հիշում նման բան»,- այսօր խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարության մասին՝ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Այսօր դատավոր Դոլմազյանի որոշմամբ՝ վկայի հարցաքննությունն անցկացվեց առանց ուղիղ եթերով հեռարձակման, քանի որ մեղադրող դատախազը նման միջնորդությամբ էր հանդես եկել:

Ըստ Մելիքյանի, բուն դատավարությունը նոր է սկսում, ու մարդիկ վկաների հարցաքննությունը լսելով կարող են հասկանալ՝ ով է ճիշտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930