Հունիսի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 703 դեպք, որից 226-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 118, փլուզման` 4, պայթյունի, դժբախտ պատահարի, տեղատարափ անձրևի, քարաթափման՝ 1-ական, ուժեղ քամու՝ 9, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման՝ 78, կեղծ ահազանգի՝ 13, ինքնասպանության փորձի՝ 18, թունավորման՝ 7, վայրի կենդանիների հարձակման` 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 222, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 45, հրդեհի կեղծ կանչի՝ 45, 52 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ:
Կարդացեք նաև
Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:
🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
Փրկարար ծառայություն