Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի հարցով հրատապ ընթացակարգով բանավեճ ԵԽԽՎ-ում․ վրացական պատվիրակության ղեկավարը դեմ էր

Հունիս 24,2024 15:38

Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը։ Այն կանցկացվի մինչեւ հունիսի 28-ը։

Նստաշրջանի բացման արարողության ժամանակ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարեց՝ նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի նաև ԵԽԽՎ նոր գլխավոր քարտուղար՝ 5 տարվա մանդատով։

Բյուրոն առաջարկել էր Վեհաժողովին հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպել «Ժողովրդավարության մարտահրավերները՝ Վրաստանում» թեմայով։

Սակայն այս առաջարկին դեմ արտահայտվեցին ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունից։ Մասնավորապես ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեն («Վրացական երազանք») հայտարարեց․ «Կարծում եմ՝ բոլորդ տեղյակ եք, որ Վրաստանում հոկտեմբերի վերջին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ուստի կարծում ենք, որ այս բանավեճը կարող է ազդեցություն գործել և խանգարել իրավիճակին, հետևաբար ուզում եմ ուղղակի խնդրել՝ այս հարցը հանել ԵԽԽՎ օրակարգից»։

Վրացական պատվիրակության ղեկավարի ելույթը բացասաբար ընդունվեց Վեհաժողովի պատվիրակների կողմից։ Օրինակ՝ ԵԽԽՎ միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Գոնչարենկովը հայտարարեց․ «Վրաստանն ընդունել է մի օրենք, որը դեմ է մեր արժեքներին, ուստի մենք չենք կարող չարձագանքել։ Սա շատ վտանգավոր է Վրաստանի համար ժողովրդավարության տեսանկյունից»։

Վեհաժողովը ձայների 92 «կողմ», 17 «դեմ» և 7 «ձեռնպահ» հարաբերակցության որոշեց ընդունել Բյուրոյի առաջարկը և «Ժողովրդավարության մարտահրավերները՝ Վրաստանում» թեմայով հրատապ ընթացակարգով բանավեճ անցկացնել հունիսի 27-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930