«Նիկոլը ոնց որ ադրբեջանական ագրեսիան էր հիմնավորում՝ անունը դնելով վրեժ, ավելի մեծ նենգություն սեփական ժողովրդի ու պատմության հանդեպ ես չգիտեմ: Այսինքն, արդարացնել ադրբեջանական հարձակումները, նրանց անվանել վրիժառո՞ւ»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
Հարցին՝ ի՞նչ անել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չմարի, Նիկոլ Փաշինյանը վերջապես հեռացվի, Աշոտյանը պատասխանեց. «Շարժմանը վերաբերվել որպես սիրո, ոչ թե ընթացիկ ֆլիրտի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ