Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ նշելով, որ խոսքը 15 անձի մասին է։
«Այս պահին մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։
Դրանից հետո մեղադրական եզրակացությունները կուղարկվեն դատարան», – նշել է Ադրբեջանի գլխավոր դատախազը: