Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ասում է՝ մեր պրոբլեմն էն է եղել, որ սրբացրել ենք բանակը, չէ՛, պարզապես բետոնե «ստոլբան» չի եղել մեր անվտանգության երաշխավորը». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 24,2024 12:53

«Մենք գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ: Այստեղ նիստը նախագահում է Նիկոլ Փաշինյանը ու դժվար է ասել, թե նա երբ հագուրդ կտա Աշոտյանի հանդեպ իր մարմաջին»,-այսօր Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ վերջապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ազատ կարձակվի:

Քիչ անց Աշոտյանի դատն է ու հարցաքննվելու են վկաները: Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կարեն անունով վկաներից մեկը, որի հետ իբր  Արմենի հեռախոսազրույցի ձայնագրությունը հիմք է հանդիսացել խափանման միջոց կալանքն ընտրելը, որ իբր Աշոտյանը ազդեցություն չունենա վկաների վրա, ես ինքս մի քանի անգամ կարդացել եմ հեռախոսազրույցի վերծանված տեքստը, մեծ երևակայության դեպքում անգամ չէր կարելի այստեղ գտնել որևէ կռվան՝ Աշոտյանին մեկ տարուց ավելի կալանքի տակ պահելու համար:

Խոսելով սահմանագծման մասին, որը, ըստ Փաշինյանի, հասկանալի է ժողովրդի համար, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Չգիտեմ Փաշինյանը ում նկատի ունի ժողովուրդ ասելով, երևի ՔՊ խմբակցությունը և իրենց հետ ասոցացվող պաշտոնյաների և հասարակության 12-13%-ը, որի կենսաբանական ծագումնաբանությունը ինձ համար հասկանալի չէ: Ասում է՝ ամբողջ կյանքում մեր վզից պիտի խաչքա՞ր պահենք, հստակ ոչնչացնում է մեր արժեքային համակարգը: Ասում է՝ կարա՞ք՝ ձեռքս բռնեք, մեր պրոբլեմն էն է եղել, որ սրբացրել ենք բանակը: Չէ, պարզապես բետոնե «ստոլբան» չի եղել մեր անվտանգության երաշխավորը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930