Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն ձեռնարկվել ախտահանման գործընթացներ. Երևանում կասեցվել է շոկոլադե կոնֆետների արտադրամասի գործունեությունը

Հունիս 24,2024 12:43

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կենֆետների պատրաստման արտադրամասում (ք․ Երևան, Օդեսայի փ․ «LEE CHOCOLATE» ապրանքանիշ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

    • արտադրական շինությունները նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
    • արտադրամասը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
    • չի եղել անձնակազմի համար հանդերձարան,
    • չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և հումքի մշակման և փաթեթավորման սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930