Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստի դիմելով՝ հարվածել էր պարեկների մեքենային. հետապնդվողի ինքնությունը պարզվել է. Shamshyan.com

Հունիս 24,2024 13:04

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որն Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային:

Իրավապահները պարզել են, որ «Nissan»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը, որը նախ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրան այնուհետև տեղափոխել էին ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ այնտեղից էլ նրան ներկայացրել էին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:

Դեպքի վայրում լրացուցիչ զննության արդյունքում իրավապահները հայտնաբերել էին 3-րդ կրակված պարկուճը:
Քննիչի հանձնարարականով՝ վթարված «Nissan»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել էր կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չէր ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց էր արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել էր պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել էր, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել էին հիվանդանոց։

Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել էր կրակված 2 պարկուճ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930