«Ազատություն». Բաքվում զինված միջադեպի հետևանքով երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում են Ադրբեջանի իրավապահ մարմինները։
Ըստ հաղորդագրության՝ բազմիցս դատապարտված և հետախուզման մեջ գտնվող 38-ամյա Ռովշան Ալլահվերդիևն այսօր Բաքվի Խազարի շրջանի Շուվալան գյուղում ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս թաքնվել է հարազատների թիկունքում և Lancaster որսորդական հրացանից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: