Երեւանում կա 27 հանք, որից 12-ն այս պահին շահագործվում է, 15-ը՝ ոչ։
Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
Նրա ներկայացմամբ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ է մուծվում որոշակի գումար, որը հետագայում պետք է օգտագործվի հանքերի փակման եւ ռեկուլտիվացիայի համար։
Վարչությունը սկսել է Ջրվեժի բազալտի ու գիպսատար կավի չգործող հանքի պաշարի զրոյացման եւ հետագայում ռեկուլտիվացիայի գործընթացը։
Կարդացեք նաև
Հայկազյանի խոսքով՝ ժամանակին հանքերն այնպես են տեղադրված եղել, որ սանիտարապաշտպան գոտին թույլ է տվել դրանց շահագործումը բնակավայրերից որոշակի հեռավորության վրա․ «Ժամանակի ընթացքում քաղաքն ընդլայնվել է, այժմ այդ սանիտարապաշտպան գոտին չի պահպանվում, հետեւաբար նպատակահարմար ենք գտնում դիմել ՏԿԵ նախարարությանը՝ աջակցության համար, որպեսզի դրանցից որոշներում պաշարները զրոյացվեն եւ քաղաքապետարանի կողմից իրականացվի ռեկուլտիվացիայի ծրագիր»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Հետքի»