Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդքան իրենց դարդը մի լացեք։ Իրենք ի սկզբանե մեզ մոլորության մեջ են գցել»․ թաղապետերը դժգոհում են փոսալցման եւ բարեկարգման աշխատանքները տեխհսկող կազմակերպություններից

Հունիս 24,2024 11:06

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում փոսալցման եւ միջին վերանորոգման աշխատանքները ձգձգվում են տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ոչ պատշաճ աշխատանքների պատճառով։ Այս մասին այսօր զեկուցվեց քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը զեկուցեց, որ փոսալցման աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը լուծվել է, նոր պայմանագիրն այսօր կկնքվի եւ կշարունակվեն աշխատանքները Մալաթիա-Սեբաստիա,Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջաններում։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանն էլ զեկուցեց, որ տեխզննողի հետ պայմանագիրը լուծել են, դիմել են մեկ անձով գնումով պատվիրել աշխատանքը, նոր ընկերության հետ պայմանագիր շուտով կկնքեն, ըստ այդմ էլ կշարունակեն աշխատանքները։

Էրեբունի վարչական շրջանում էլ նույն խնդիրը կա, թաղապետ Ալբերտ Հովասափյանն ասաց, որ փոխքաղաքապետի հետ պայմանավորվել են, որպեսզի կատարված աշխատանքների համար վճարեն, հետո նոր պայմանագիրը կնքեն․ «Որովհետեւ եթե նոր տեխհսկող գար, չէինք կարող պատկերացնել՝ այդ աշխատանքները ոնց էր ընդունելու։ Ֆինանսավորումը ոնց որ թե չի եղել, կազուսային վիճակ է մեզ մոտ»։

Վահե Հակոբյանն էլ հավելեց, որ իրենց շրջանում աշխատանքները չեն ընդունել, վճարման խնդիր չունեն, քանի որ լավ չէր կատարվել աշխատանքը․ «Երկու անգամ քանդել ենք տվել»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց․«Որքան հիշում եմ այդտեղ տեխհսկողության հետ կապված խնդիրն այն էր, որ տեխհսկողը մեկ այլ ընկերության հետ փոխկապակցված էր, որը գնացել էր սեւ ցուցակ։ Ինքն ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել։ Էդքան իրանց դարդը մի լացեք, չգիտենք ովքեր են, կարեւոր էլ չի, բայց մեր խնդիրն աշխատանքներն առաջ տանելն է, ոչ թե այսպես ասած․․․»։

Մի քանի վարչական շրջանների ղեկավարներ հավելեցին, որ իրենց մոտ էլ նման խնդիրներ կան։

«Էս շաբաթ ավարտեք, մյուս շաբաթ, որ էդ հարցը տրվի, ասվի՝ վսյո, ունենք տեխհսկող, աշխատում ենք»,-հանձնարարեց Ավինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930