Երեւանի քաղաքապետարանում այսօր ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարական տվեց համապատասխան գործողություններ իրականացնել փողոցային առեւտրի ուղղությամբ։
Ավինյանն ասաց, որ հատկապես այս սեզոնին ակտիվացել է փողոցային առեւտուրը, ուստի պետք է հավելյալ ակտիվությամբ աշխատել փողոցային առեւտուրը վերացնելու համար։
Ավինյանն անդրադարձավ քաղաքի կենտրոնում զբոսաշրջային միկրոավտոբուսներին։
Կարդացեք նաև
«Պարբերաբար տեսնում եմ տուրիստական միկրոավտոբուսները տարբեր տեղերում հայտնվում են իրենց տարօրինակ գովազդային պաստառներով, դրանց քանակը գնալով ավելանում է։ Գործողություններ արեք։ Հարցին հրապարակում չանդրադառնալը բերում է մետաստազների, իրենք սկսում են տարածվել»,-ասաց Ավինյանը։
Նա հավելեց, որ այս խնդիրը պետք է քննարկել ու վերջնական կարգավորման համար միջոցներ ձեռնարկել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ Իլյա Վառլամովի «Երեւանը, որը ոչ ոք չի սիրում» հրապարակումից