Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա լավ խոսում եմ հինգ լեզվով. պորտուգալերենն ու գերմաներենը մոռացել եմ զրուցակից չունենալու պատճառով». Հենրիխ Մխիթարյան

Հունիս 24,2024 00:35

«Անկեղծ ասեմ: Լավ խոսում եմ հինգ լեզվով»,-մարզասերների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի լեզվի է տիրապետում:

Ֆուտբոլիստն ասաց, որ Անգլիա տեղափոխվելով՝ խաղընկերներ  չուներ, որոնց հետ կկարողանար գերմաներենով շփվել: «Շատ շուտ մոռացա այդ լեզուն: Չնայած հիմա, «Ինտերում» ունենալով  գերմանախոս ֆուտբոլիստներ, նրանց խոսելուց հիշում եմ այն, ինչ մոռացել եմ եւ փորձում եմ վերհիշել:

Պորտուգալերենը սովորել եմ, երբ  13 տարեկան էի: «Փյունիկի» դպրոցից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինձ իմ երկու խաղընկերների հետ ուղարկեց Բրազիլիա, որ մարզվենք, նոր բաներ սովորենք եւ այդ սովորածը բերենք մեր տարիքայինների խումբ, մեր խաղընկերների հետ կիսվենք, որպեսզի նրանք տեսնեն՝ ինչպիսի տարբերություն կա այնտեղի եւ այստեղի ֆուտբոլային մշակույթի մեջ: Ետ վերադառնալով՝ ցավոք սրտի, մոռացա նաեւ պորտուգալերենը: Հույս ունենամ, որ երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս, ժամանակ կունենամ եւ ժամանակ կտրամադրեմ պորտուգալերենը նույնպես  վերհիշելու եւ խոսելու համար: Բայց, ինչպես ասացի, հինգ լեզվով եմ խոսում: Կարծում եմ՝ այս երկուսն էլ կավելացնեմ ու կխոսեմ յոթ  լեզվով, ինչպես ասում են իմ երկրպագուները»,-ասաց Հենրիխ Մխիթարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930