Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլասերների հետ հանդիպման ժամանակ ապագա ֆուտբոլիստներին խորհուրդ տվեց հնարավորինս քիչ օգտվել բջջային հեռախոսից: «Մի վատնեք ձեր ժամանակը այդ հեռախոսների վրա, որովհետեւ հեռախոսը ձեզ ապագա չէ: Ձեր ապագան գիրք կարդալն է, ձեր ապագան նոր բան սովորելն է:
Հասկանում եմ, որ ժամանակի հետ առաջ շարժվելով հեռախոսից չօգտվելը շատ դժվար է: Բայց փորձեք ինչքան հնարավոր է քիչ օգտվել, որովհետեւ դրա մեջ բացի վնասից, լավ բան չկա»,- ասաց լեգենդար ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ