Երևանի «Նոային» է միացել ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին։ 20-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանում», որի կազմում անցկացրել է 8 խաղ Հայաստանի Պրեմիեր լիգայում ու գավաթի խաղարկությունում։ «Նոա» ՖԱ ամբողջ անձնակազմը բարի գալուստ է մաղթել երիտասարդ դարպասապահին:
«Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի և նախագծի մաս դառնալու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կարող եմ սկսել իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում»,-թիմի նորեկի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ