Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր ելույթից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե իրական Հայաստանի ընկալումը կա ժողովրդի մոտ, ասաց՝ այն, որ կադաստրի թուղթ չունի, այդ Հայաստանի, հա՞, թողեք իրեն հանգիստ մնա։
Սրբազանը հեգնեց՝ մարել է շարժումը։
Շարժման ծրագրերի մասին էլ սրբազանն ասաց՝ ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։
Կարդացեք նաև
Սրբազանի խոսքով՝ մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով․ «Իշխանության ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլեւ իրենց հեռացնելն է, որպեսզի դա չիրականանա»։
Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ-ի հետ ժողովում ասել է՝ Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվել է։ Այս առնչությամբ էլ Բագրատ սրբազանն ասաց՝ «ճտերն աշնանն են հաշվում»։
«Եթե տապալվել է, թող հանգիստ մնան, չխոսեն այդ մասին։ Եթե տապալվել է, ինչո՞ւ են խոսում այդ մասին, իրենք գիտեն ինչն է ստացվել, ինչը չի ստացվել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ