Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ վաստակաշատ մարզիկ և մարզիչ Արմենակ Գալոյանի անվան բաց հուշամրցաշարը։
Արմենակ Գալոյանը եղել է ԽՍՀՄ և ՀՀ հավաքականների անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մեդալակիր։ Նրա սաները բարձր են պահել մեր երկրի պատիվը` բազում մեդալներ նվաճելով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
Մրցման փակման արարողությանը ներկա էին`
• ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը,
• ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը,
• Արմենակ Գալոյանի ընտանիքի անդամները:
Պարգևատրման արարողությունից հետո ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին ծննդյան 80-ամյակի առթիվ հանձնեց ՀՀՖ ոսկե կրծքանշան։
Մրցմանը բարձր արդյունքներ ցույց տվեցին օդամղիչ ատրճանակ մրցաձևի մարզիկ՝ Գրիգոր Պողոսյանը (577 միավոր) և վազող թիրախ մրցաձևի մարզուհի՝ Արուսյակ Գրիգորյանը (570 և 386 միավոր):
Ստորև ներկայացված են մրցման արդյունքները.
• Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Դավիթ Խաչատրյան
3-րդ՝ Միհրան Գաբրիելյան
• Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Նարե Մելքումյան
3-րդ՝ Միլենա Միասարյան
• Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գրիգոր Պողոսյան /անձնական մարզիչ՝ Լևոն Իսահակյան/
2-րդ՝ Բենիկ Խլղաթյան
3-րդ՝ Զավեն Իգիթյան
• Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան /անձնական մարզիչ՝Սեյրան Նիկողոսյան/
2-րդ՝ Նարե Գաբրիելյան
3-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
• Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /անձնական մարզիչ՝Հովհաննես Մարգարյան/
2-րդ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ՝ Հայկ Մինասյան
• Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան /անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան/
2-րդ՝ Արուսյակ Գրիգորյան
3-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
• Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /անձնական մարզիչ՝Հովհաննես Մարգարյան/
2-րդ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ՝ Համլետ Կարենյան
• Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/
2-րդ՝ Գոհար Հարությունյան
3-րդ՝ Լիլիթ Մկրտչյան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ