Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել Լալային․ Վարդան Պետրոսյան

Հունիս 23,2024 17:02

Դերասան Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում հանդիպեցինք իմ վերջին ներկայացմանը։ Եկավ շնորհավորելու ամուսնու` մեր լավ նկարիչ ընկեր Աշոտ Համբարձումյանի հետ։ Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել։ Երբեք։ Հազիվ ճանաչեցի։ Գրկախառնվեցինք։ Լալիս էր։ Խոսքով չէր կարողանում շնորհավորել. հա լալիս էր։ Ասաց. «Ապրես, ապրելու հույս ես տալիս։ Կարծում ես, ոտքի կկանգնե՞նք»։

«Իհարկե»,- ասացի։ Աշոտի հետ էլ գրկախառնվեցինք։ «Ո՞նց ես, ի՞նչ կա չկա»… Գնացին։ Մտքիցս դուրս չէր գալիս։ Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել նրան։ Լուրն իմացա, հիշեցի այս դրվագը… Սիրտը չդիմացավ… Ուղղակի չդիմացավ սիրտը… Բարի ճանապարհ, սիրելի Լալա… Աստված հոգիդ լուսավորի։ Աշոտ ջան, համբերություն քեզ… համբերություն` ընտանիքին ու հարազատներին, ընկերներին, բոլորիս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930