ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ ծանոթացա Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։
Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից։