Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ ենք համարում հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետությունում որպես Հանրային ծառայողի օր հռչակումը․ հայտարարություն

Հունիս 23,2024 14:06

Այսօր, Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված Հանրային ծառայության օրը, մենք ճանաչում և նշում ենք պետական ու համայնքային ծառայողների անգնահատելի ներդրումը մեր պետության և համայնքների զարգացման գործում: Հանրային ծառայողները հասարակության ողնաշարն են։ Պետական ծառայության աշխատողները կարևոր նշանակություն ունեն հասարակության շարունակական գործունեության և ճգնաժամերի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար: Նրանք ապահովում են առաջանային հանրային ծառայությունների անխափան մատուցումը, պաշտպանում են հավասարությունն ու արդարությունը, ապահովում են հանրային անվտանգությունն ու բարեկեցությունը: Գտնում ենք, որ կարևոր հրամայական է բարձրացնել հանրային ծառայությունների որակը Հայաստանում, ապահովել դրանց ճանաչելիությունը, ինչպես նաև հանրային ծառայությունը դարձնել ավելի գրավիչ։ Միաժամանակ, արձանագրում ենք, որ հանրային ծառայությունում առկա են խնդիրներ աշխատողների բարեկեցության և իրավունքների լիարժեք իրացման հետ կապված։

Հետևապես՝ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիությունն անհրաժեշտ է համարում․

  • պետական ներդրումների ավելացումը և հանրային ծառայողների վարձատրության բարձրացումը։ Այդ թվում՝ բազային աշխատավարձի բարձրացման և սանդղակների վերանայման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։ Հանրային ծառայողների արժանապատիվ վարձատրությունը, թեև ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է հանրային ծառայությունների բարձր որակը երաշխավորելու համար
  • պետական ծառայության աշխատողների համար կոլեկտիվ բանակցությունների իրավունքի իրացման ապահովումը։ Դա հնարավոր է պետական ծառայողներին միավորող Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության համար սոցիալական գործընկեր սահմանելու դեպքում
  • հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետությունում որպես Հանրային ծառայողի օր հռչակումը։ Պաշտոնապես ճանաչված օր սահմանելը կարևոր է հանրային ծառայողների նվիրումն ու քրտնաջան աշխատանքը հարգելու և ընդգծելու համար։

Վերոշարադրյալ քայլերը կարևոր են պետության քաղաքականությունը վերաիմաստավորելու և աշխատողներին, մարդկանց ու մոլորակը շահույթից վեր դասելու համար: Մենք հորդորում ենք որոշում կայացնողներին միջոցներ ձեռնարկել՝ ի աջակցություն հանրային ծառայողների, որոնց աշխատանքն անփոխարինելի է մեր հասարակության բարօրության համար:

 

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄերի աշխատողների արհմիության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930