Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 23,2024 13:17

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումները

Ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը որևէ կետի վրա կանգ չի առնելու։ Սրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմը գնաց Արցախում պատերազմով ձևավորված իրողությունների ամրագրման ճանապարհով՝ դրանով իսկ օրինաչափ դարձնելով Ալիևի վարքը։

Կարծում եմ՝ կոնֆրոնտացիայի չգնացող ԱԳՆ-ն ու այլ կառույցները պետք է այս տեղեկատվական գրոհի ու դրա հիմքում ընկած քաղաքականության մասին հստակ ուղերձներ հղեն տարբեր մայրաքաղաքներին, չնայած որ ընդունել են Ալիևի հետ ուղիղ երկխոսելու վտանգավոր պայմանը ևս․․․

Եթե ուշադրություն դարձնեք, Ադրբեջանը ակտիվ տեղեկատվական գրոհներ սկսում է հենց ոչ աշխատանքային օրերին, դա հստակ ձեռագիր է։ Նրանց հաշվարկով այդ ընթացքում դեսպանատները փակ են, դիվանագետներն՝ անհասանելի, աղմուկ բարձրացնելու գործընթացն էլ դանդաղում է։ Ես այս թեմաներով մի քանի գրառումներ եմ արել X էջում։ Եթե ունեք թվիթերյան օգտահաշիվ, շնորհակալ կլինեմ, որ տարածեք՝ մեծացնելով հասանելիությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930