«Էնտեղ ո՞ւր է կետ, որ կետից էլ շարունակեմ։ Կետ մնացե՞լ է։ Կետ կա՞։ Ոչ փաստաթուղթ կա, ոչ էլ կետ կա»,- հարցին՝ ի՞նչ քաղաքականություն եք որդեգրելու․ ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո բանակցությունները տարբեր երկրների հետ շարունակելո՞ւ եք մարդու որդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,-հեղ․) թողած կետի՞ց, թե՞ որոշակի փաստաթղթեր, պայմանավորվածություններ վիճարկման, չեղարկման ենթակա են, Երևանի մանկական այգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Բագրատ սրբազանը։
Նա վստահեցրեց՝ այսօրվա գործընթացները, ինչ տեղի են ունենում, մենք ոչ մի բանից տեղյակ չենք․ «Մեր արածն ընդամենը ենթադրություններ են՝ դատելով շարժերից, ընդ որում, ոչ մեր երկրի կառավարության շարժերից։ Փորձում ենք կողքի եղածներով հասկանալ՝ մեզ հետ ինչ է պատահելու։ Մեր առաջին անելիքը պետք է լինի էս հակակողմնորոշման, այս հակաների քաղաքականությունից հրաժարվելը։ Մենք ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ ժամանակ, որ այս կամ այն ուժերի հետ հակադրության մեջ գտնվելով՝ առաջնորդվենք։
Մեր երկիրը չպետք է ծառայի այս կամ այն աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ դառնալու գաղափարին։ Ոչ, չի կարող այդպես լինել։ Մեր օրակարգը պետք է լինի առանցքը։
Կարդացեք նաև
Այսօր չկա օրակարգ։ Էրդողանի հետ խոսում է, հաջորդ օրն առանց իմանալու՝ լավ է, վատ է, Պաղեստինի ինքնորոշում է ճանաչում։ Դա լավ է, թե՝ վատ, ուրիշ հարց է, բայց մինչև այսօր ինչո՞ւ չէր լինում։ Մեր արտաքին քաղաքականությունը՝ որպես այդպիսին այսօր գոյություն չունի, ոչ էլ իրենց ստեղծած հիմք գոյություն ունի։ Նախորդ հիմքերն էլ են քայքայվել, հետևաբար լրիվ նոր իրականության մեջ ենք՝ ընդունելով երկու բան՝ մերժել հականերով քաղաքականությունը, ստեղծել և շարժվել սեփական հայկական օրակարգով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջից