Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոց նետվելը բոլոր առումներով ինքնանպատակ չի կարող լինել»․ Բագրատ սրբազան

Հունիս 22,2024 23:46

«Հանրությունը ոչ մի սպասումների մեջ չէ, հանրությանը մենք ասել ենք, հանրության հետ էլ գործում ենք, ուրիշ բան չկա»,-լրագրողների հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում այս կործանարար ընթացքը կանխելու մարտավարությունը, սեպտեմբերն եք նախանշում, բայց հանրությունը սպասումների մեջ է, դուք չեք հապաղո՞ւմ, Երևանի մանկական այգում երիտասարդների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Բագրատ սրբազանը։

Հստակեցմանը ամռան համար ի՞նչ մեթոդաբանություն կա, Բագրատ սրբազանն այսպես արձագանքեց՝ շատ ուժեղ մեթոդաբանություն, համբերեք։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մինչև սեպտեմբեր ոչինչ չի՞ լինելու, Բագրատ սրբազանը հարցրեց՝ ոչինչը ո՞րն է․ «Մենք պետք է վերապատրաստվենք․ վերադասավորվել, ներառական ընդգրկուն՝ ո՞նց են դրանք լինելու։ Կապ չունի՝ երբ ենք սկսելու, երբ պատրաստ լինենք, այդ ժամանակ»։

Լրագրողները զգուշացրին՝ իրադարձություններն արագ են զարգանում, սրբազանը պատասխանեց՝ իրադարձություններին մենք արձագանքում ենք ու շատ լավ տիրապետում ենք։

Դիտարկմանը՝ հանրության շրջանում «գործ՝ խոսքի փոխարեն» ակնկալիքներ կան, Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Ովքե՞ր են դա ասում, ուրեմն այդ շրջանակներն էլ թող այդ խոսքից ու ակնկալիքներից անցնեն գործի»։

Լրագրողներից մեկը նկատեց՝ մինչև սեպտեմբեր Նիկոլ Փաշինյանը կարող է մեր հայրենիքի մի մասն էլ զիջել, Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Մինչև սեպտեմբերի մասին չէ խոսքը, մենք պիտի գործենք այնպես, որ մեր կյանքում՝ թե դրսի, թե ներսի օրակարգ թելադրողը մենք դառնանք։ Այս պահին մենք վերադասավորման խնդիր ունենք։ Փողոց նետվելը բոլոր առումներով ինքնանպատակ չի կարող լինել։ Հունիսի 12-ը ցույց տվեց, որ մեր գործողությունների մարտավարությունն այլ կերպ պիտի լինի, եթե ուզում ենք արդյունքի հասնել։ Մենք հիմա դրա մեջ ենք»։

Բագրատ սրբազանը, դիմելով հանրությանն, ասաց, որ այս պահին հանրության համբերության, մասնակցային հրաշալի հանդիպումներ են տեղի ունենում, նույնիսկ չսպասված։

Հարցին՝ ի՞նչ մարտավարություն ունեն, Բագրատ սրբազանը կատակով պատասխանեց՝ ընտիր, Դիլիջանի ոլորանները տեսե՞լ եք, դրա նման։

Ռեպլիկին՝ Նիկոլ Փաշինյանին մինչև սեպտեմբեր հանդուրժելը դժվար կլինի, Բագրատ սրբազանն այսպես պատասխանեց․ «Ես ե՞րբ ասացի մինչև սեպտեմբեր։ Չէ, կարող է վաղն էլ լինի ակտիվ փուլը, երբ պատրաստ լինենք։ Սա հսկայական անելիք է, մեծ ուղերձ, այսքան երիտասարդներ են ներգրավված պայքարում, իրենց նման տասնյակներով։ Սա անելիք չէ՞»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930