Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չպետք է քաղաքականության զոհ դառնանք։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, ու նրա ճակատագրի հանդեպ մենք անտարբեր չենք». «Ա1+»

Հունիս 22,2024 23:38

«Ամուսինս զինծառայող է, սեպտեմբերյան մեկօրյա պատերազմում օրեր շարունակ լուր չունենալով նրանից, ամեն վատ բան անցնում էր մտքովս։ Ասել, որ մտահոգ էի, կնշանակի ոչինչ չասել։ Միայն սեպտեմբերի 24-ին նրանց խումբը կարողացավ դուրս գալ շրջափակումից: Ուրախությանս սահման չկար, տներ ու ունեցվածք աչքիս չէին երևում, երազում էի րոպե առաջ հեռանալ թշնամու շրջափակումից, քանի ընտանիքս ողջ-առողջ է: Ուրախությունս, սակայն, շատ կարճ տևեց»,-Ա1+-ի հետ զրույցում ասում է սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի հետևանքով երկու եղբայրներին կորցրած Նորան:

Մահվան սպառնալիքի ներքո սեպտեմբերի 25-ին հայրենիքի լքելու ճանապարհին մեքենայի մեջ սպասում էին հարազատները վառելիք վերցնեն, որպեսզի կարողանային ճանապարհը շարունակել։ «Ամուսինս մինչև կկայաներ մեքենան` երկու եղբայրներս ու ամուսինս փեսան արդեն բենզինի հերթում էին: Հետո մեր կյանքի ամենաողբերգական ու ահասարսուռ դեպքը եղավ… Անձրևի տակ թանձրացած ծխի ու ամբոխի աղմուկ աղաղակի մեջ ես փնտրում էի եղբայրներիս մեքենան՝ հույսով, որ կգտնեմ իրենց էլ այնտեղ, ամուսինս՝ կրակի շուրջ էր անհույս պտտվում… ապարդյուն»,-ասում է երիտասարդ կինը:

Ինչպես ու երբ են հասել Հայաստան, դաժան երազի պես է հիշում Նորան: «Թե ինչքան փնտրեցինք երևանյան հիվանդանոցներում, հույսով ու հավատով… Ցավոք, նոյեմբերին հաստատվեցին ԴՆԹ նույնականացման պատասխանները, 3-ինն էլ»…

…Նորայի մտահոգությունն այժմ ոչ միայն մինուճար որդուն մանկապարտեզում տեղավորելու հետ է կապած, որպեսզի կարողանա ազատ աշխատել, այլև համատարած անտարբերության։

«Թվում է, թե շրջապատում պետք է հասկանան դժբախտություն, ողբերգություն ապրած ընտանիքներին, կարեկցեն ու հոգեբանորեն աջակցեն, բայց հաճախ հանդիպող անտարբերությունն ու ատելությունը՝ պայմանավորված կոնկրետ անձանց գործողություններով, չգիտես ինչու տարածվում է բոլորիս վրա։ Մենք չպետք է քաղաքականության զոհ դառնանք։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, ու նրա ճակատագրի հանդեպ մենք անտարբեր չենք»։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ա1+»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930