«Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ, որոնց մասին այս ամիս հոդված հրապարակեց ամերիկյան «Politico» թերթը:
…«Հետքի» ձեռքի տակ է հայտնվել նաեւ 2022 թ. հունիսի 20-ին կազմված հաշիվ-ապրանքագիրը «Բելսպեցվնեշտեխնիկայի» եւ Ադրբեջանի ՊՆ-ի գնումների ու մատակարարման վարչության միջեւ:
Ըստ այդմ՝ ադրբեջանցիները ձեռք են բերել ռադիոէլեկտրոնային պայքարի 2 հատ «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական կայան՝ մոնտաժված բելառուսական «ՄԱԶ-631705»-ի շասսիի վրա (շասսիները, ըստ փաստաթղթերի, 2022 թ. արտադրության են):
Ադրբեջանական լրատվամիջոցները 2020 թ. օգոստոսին գրել էին Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին «Գրոզա-Ս»-ի հաջող կիրառության եւ հայկական ԱԹՍ-ի խոցման մասին: Ըստ այդմ՝ բելառուսական հակադրոնային այս միջոցը ադրբեջանական բանակի շարքերն է մտել 2018-ին՝ սերիական արտադրության մեկնարկից ընդամենը 2 տարի անց:
Կարդացեք նաև
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հետք»-ում