«Գիտեք՝ մեկն եկել, ասում է՝շարժումը մարում է․ ինքն է այդպես զգում։ Ասում եմ՝ շարժումն ո՞ւմից է բաղկացած, քեզնից, մյուսից, եթե դու մարել ես, այո, շարժումը մարելու է, եթե դու չես մարել, վերացական ինչո՞ւ ես դրա մասին խոսում։ Ասում է՝ չէ, ես հավատում եմ։ Բա եթե դու հավատում ես, ուրեմն չի մարել։ Հիմա իմ ասելիքը դա է։ Ձեր մեջ փնտրեք հուսահատությունն էլ, հուսավառությունն էլ․ մնացածը ձեզնից դուրս կլինի, ուրիշների հետ գործ չունեք»,-երիտասարդներից մեկի փաստմանը՝ շատերն ընկել են հուսահատություն կոչված մեղքի տակ, ասում են, որ ներկա իշխանությունը կառչել է աթոռից ու չի պատրաստվում հրաժարական տալ, և շատերն այս մտածողության պատճառով չեն ցանկանում գալ պայքարին և հարցին՝ ի՞նչ կասեք հուսահատության մեջ գտնվող մարդկանց, Երևանի մանկական այգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Հետո հավաքվածներին հարցրեց՝ այստեղ հուսահատված մարդ կա՞։ Շա՞տ եք հուսահատվել․ «Մեղք է, չէ՞։ Դուք եք փոխելու, էրեխեք։ Մենք ուրիշի մասին մտածելու խնդիր չունենք, մենք մեր մասին պիտի մտածենք, ամեն ինչ մեր ներսից է գալիս։ Այդ մարդիկ հուսահատության մեջ են անտարբերության, ինչ ուզում եք, անունը դրեք, ձեր կարիքն ունեն։ Եվ մենք կոչված ենք դա լինելու։ Եթե դու հուսահատ չես, մյուսը հուսահատ չէ, ուրեմն կյանքը կփոխվի»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էր Tert.am-ին ասել. «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» էջի