Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարթոնք» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցչության և արցախցիների նկատմամբ դրսևորած պառակտիչ վարքագիծը

Հունիս 22,2024 22:23

2024 թվականին հունիսի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքի դարպասը կոտրելու և տրանսպորտային միջոցն առգրավելու գործողություններ են դրսևորվել:

44 օրյա պատերազմից հետո ընդունված ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2021-2026թթ. ծրագրի 1.2 կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ի խախտումն Կառավարության նշված ծրագրի և ՀՀ իրավական այլ ակտերի պահանջների, Հայաստանի իշխանությունը Արցախի ժողովրդի անվտանգության իր երաշխավորի պարտականությունից փաստացի հրաժարվել է:

Թալանի դեմ պայքարի իմիտացիայով ժողովրդին բազմիցս մոլորեցրած իշխանությունը փորձում է հերթական թալանի դեպքը բեմադրել՝ Արցախի ժողովրդին հակադրելով Արցախի իշխանություններին: Արցախի տարբեր համայնքների ղեկավարների հետ կապված վերջին քրեական գործերը այս գործելակերպի վառ ապացույցներն են:

Վերոնշյալը հակաարցախյան հերթական պառակտիչ գործողությունն է:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցչության և արցախցիների նկատմամբ դրսևորած պառակտիչ վարքագիծը:

 

Զարթոնք Ազգային Քրիստոնեական Կուսակցություն / Մամուլի Գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930