Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղերք, տեսնես քանիսդ եք այդ դարպասը ջարդողներից Հայրենիքի Արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը»

Հունիս 22,2024 22:15

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Բոլոր դիվանագիտական և բարոյական նորմերով Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը դա Արցախն է։ Մեր Արցախն է։ Հուսամ, որ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց նորից կրկնեմ այդ տարածքը Արցախ է։ Այդ տարածքի ուղղությամբ որևէ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա։

Ստացվում է, որ Արցախի վրա, բացի թշնամի ադրբեջանա-թուրքական հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում` ջարդելով դարպասը և գույք տանելով։

Մի հատ պատկերացրեք նման բան ԱՄՆ, ՌԴ, կամ Ֆրանսիայի դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների վրա։ Հատուկ այդ երկրները նշեցի, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ երկրներ։

Այս մի կարմիր գիծն էլ անցանք։ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվողի հասանք։

Իրավացի էր մեր ազգային հերոսը` ասելով, որ կորցնելով Արցախը շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը։ Դարպաս ջարդել՝ հայը հայի հետ բանակցել, խոսել, հոգ տանել, … ասա որը ասես, որը մնա։ Հրաման կատարելը նույնպես պատիվ պետք է բերի, հատկապես երբ երդում եք տալիս, տղերք, տեսնես քանիսդ եք այդ դարպասը ջարդողներից Հայրենիքի Արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը և մի գուցե նույնիսկ հերոսություններ արել։ Վայ մեզ, այս ու՞ր հասանք։ Ո՞նց կարողացաք հարձակվել Արցախի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իսկ ի՞նչ կարիք կար դիմակներ կրելու, ուրեմն այդ դիմակավորվածներն էլ են զգացել, որ այդ քայլով ստորություն են անում և քանի որ իրենց էությունը չէին կարող թաքցնել, թաքցրել են իրենց դեմքերը, որպեսզի իրենց ընտանիքի անդամները, բարեկամներն ու հարևանները չիմանան, որ այդ ստորություն անողներն իրենք են:
    Կարող է լինել նաև այլ տարբերակ՝ որ այդ դիմակավորները հայտնի օլիգարխների թիկնապահներ են եղել, որոնց շատերն են ճանաչում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930