«Պատկերացրեք՝ ինչ է լինելու․․․ և հաղթանակ»,-լրագրողների հարցին՝ շարժման երկրորդ փուլն ավելի՞ ակտիվ է լինելու և ե՞րբ է լինելու, Երևանի մանկական այգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցին այսպես պատասխանեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Հիշեցմանը՝ տեսակետներ էին հնչում շարժմանը միացած մակաբույծների մասին և հարցին՝ նրանցից ազատվելու միջոցներ ունե՞ք, Բագրատ սրբազանն այսպես պատասխանեց․ «Մակաբո՞ւյծ չգիտեմ՝ ովքեր են։ Եթե մակաբույծ են, իրենք ուղղակի կազատագրվեն։ Մեր ճանապարհն ուղիղ գնում է։ Ովքեր այդ ճանապարհի մեջ կմտնեն, կմիանան, կդառնան ճանապարհի մասնակիցը, ովքեր չէ, իրենք գիտեն»։
Բագրատ սրբազանը տեղեկացրեց՝ վերջին օրերին ավելի շատ հանդիպումներ է ունեցել, քան 45 օրերին։ Հարցին՝ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ եղել են, Բագրատ սրբազանը պատասխանեց՝ ոչ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջի