Երեկ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է համարել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանավորումը։ Բողոքը քննության առնելու ժամանակ նրա 20 օր կալանավորման ժամկետն արդեն լրացել էր: Բայց Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորելու հիմքերը բացակայում էին։
Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։