Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ զինված ուժերը պետք է կառուցված լինեն իրավունքահեն գաղափարների վրա. Անահիտ Մանասյան

Հունիս 22,2024 16:22

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 21-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մեկնարկի միջոցառմանը։

Պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում շարունակում են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի շարք ծրագրեր։

«Շատ եմ կարևորում, որ այս թեմայով դասընթացը մեկնարկել է հենց ՀԵԼՓ հեռավար հարթակում։ Այն մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ առաջարկող լավագույն հարթակներից է և ուրախալի է, որ հիշյալ թեմայով դասընթացն այժմ հասանելի է հայերենով։ Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար, նպատակակետ, և բոլորս պետք է համախմբված լինենք այս գաղափարի շուրջ։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ զինված ուժերը պետք է կառուցված լինեն իրավունքահեն գաղափարների վրա։ Մենք բոլորս պետք է մեր ուժերը կենտրոնացնենք հենց այս գաղափարի շուրջ»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Այս համատեքստում Պաշտպանը շեշտել է կրթության կարևորությունը, քանի որ ոլորտում առկա շատ խնդիրներ հենց այդ համակարգում առկա թերությունների հետևանք են։

Բացման խոսքով հանդես են եկել նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։ Ներկայացվել են ՀԵԼՓ դասընթացի վերջին զարգացումները, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մշակումը, տեղայնացումը և այլն։

Միջոցառման ընթացքում գրանցվել է վերապատրաստվողների առաջին 25 հոգանոց խումբը, ներառյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրված 5 ներկայացուցիչ։

Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930