Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտնել է, թե հայկական կողմը բռնազավթված Քարվաճառի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ դա տեղի է ունեցել երեկ «ժամը 12:25-ից 15:35-ը Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի բնակավայրի ուղղությամբ»: Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են ձեռնարկել:
ՀՀ ՊՆ-ն հերքում է. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»: