Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Երիցյան. «Քննիչը կարծում է, որ հաղորդման հեղինակը չի հիմնավորել, որ արցախցին նույն ղարաբաղցին է»

Հունիս 22,2024 12:23

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել և ներկայացված հաղորդման հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնել։ Քննիչը կարծում է, որ հաղորդման հեղինակը չի հիմնավորել, որ արցախցին նույն ղարաբաղցին է։

Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։

Այդ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930