Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ բան չէ, քան արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելը և այդ կերպ ներհասարակական պառակտում գեներացնելը»

Հունիս 22,2024 12:16

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստաբան Ռոման Երիցյանի կողմից արված գրառումը Կոմիտաս փողոցում երկու անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի շրջանակներում քննիչների անգործության մասին, բացարձակապես իրականության հետ աղերս չունի և խիստ մանիպուլյատիվ է` ներհասարակական համակեցության առումով խիստ վտանգավոր շեշտադրումներով։

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։ Քննիչներն այնքան օպերատիվ են գործել, որ անմիջապես այցելել են բուժկենտրոն, այնտեղ նրանց հարցաքննելու համար։ Տուժողներից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Տարածքում տեղակայված տեսագրող սարքերի պարունակությունը վերցնելու հանձնարարություն է տրվել, ոստիկանությանը հանձնարարվել է նաև հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Այսինքն` անհետաձգելի բոլոր գործողությունները կատարվել են, և դրանք շարունակվում են նաև այսօր։

Այս իմաստով քննիչների կողմից, հարսանիքի պատճառով գործողություններ չիրականացնելու վերաբերյալ պնդումները անհիմն են, մտացածին և ցածրակարգ, այլ իրողությունների, վարույթների հետ համադրությունների մեջ դնելն ու դրանց հիման վրա դատողություններ անելն էլ ավելին չէ, քան պարզունակ ու զգացմունքային մանիպուլյացիա։

Իսկ այն հանգամանքը, որ փաստաբանը նշված անձանց նկատմամբ բռնության գործադրումը ուղիղ կերպով կապում է նրանց արցախցի լինելու հետ այն դեպքում, երբ տվյալ հանգամանքի մասին խոսող որևէ փաստական տվյալ առ այս պահը առկա չէ, այլ բան չէ, քան արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելը և այդ կերպ ներհասարակական պառակտում գեներացնելը։

Թե ինչ անուն կարելի է դրան տալ, թողնում եմ յուրաքանչյուրի բարոյական ընկալումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930