Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից

Հունիս 22,2024 12:07

«Վարչապետի մեր թեկնածուն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է, ավելին, մենք չենք տեսնում ուրիշ որևէ մեկին, որը Հայաստանը կկարողանա դուրս բերել այս ծանր վիճակից»:

Երեկ նման հայտարարություն է արել «Համահայկական ճակատ» կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը: Կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով հարցին, թե իրենց ներկայացուցիչներին գրեթե միշտ կարելի է տեսնել Սրբազան շարժման հավաքներին, նշել է, որ իրենք որևէ շարժման հետ չեն ասոցացվում, բայց աջակցում են հայ ժողովրդի արդար պահանջին: Վարդանյանը նաև նշեց, որ եթե հեռանալ-չհեռանալու հարցը թողնվի Նիկոլ Փաշինյանի կամքին, ապա նա չի հեռանա:

«Փաշինյանին պետք է հեռացնել»,-նշեց Վարդանյանը:

Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք աջակցելու են յուրաքանչյուր կուսակցության կամ շարժման, որը պատրաստ է իրականացնել իշխանափոխություն:

Նշենք, որ կուսակցությունը նոր համագումար էր հրավիրել, քանի որ ապրիլին կայացած հիմնադիր համագումարից հետո արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ:

Երեկ տեղի ունեցած համագումարում հեռակապով ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ նաև «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որից հետո կուսակցության նախագահ ընտրվեց Արսեն Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930